Ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնի վեց ազատ ոճային
Սպորտ
12:45 09/09/2022

Ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնի վեց ազատ ոճային

Սեպտեմբերի 13-ին  Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ կմեկնի ՀՀ ազատ ըմբշամարտի հավաքականը: Մեր մարզիկները երկու օր հետո կմասնակցեն այնտեղ մեկնարկող աշխարհի առաջնությանը:

Թիմի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը գոհ է մարզիկների ընդհանուր պատրաստականությունից: 

ՀԱՕԿ կայքից տեղեկանում ենք, որ մրցումներում Հայաստանը կներկայացնի վեց ազատ ոճային: Նրանցից յուրաքանչյուրը ի վիճակի է մրցանակակիր դառնալ ու այդ մասին վկայում է նրանց լավ մարզավիճակը:

Մրցագորգի վրա իրենց ունակությունները կդրսևորեն Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը  (79 կգ):

Placeholder
Ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնի վեց ազատ ոճային