Ամերիկյան ռազմական ինքնաթիռը թռիչքուղուց  դուրս է եկել և ընկել օվկիանոս
Իրավունք
18:54 10/09/2022
Աշխարհ

Ամերիկյան ռազմական ինքնաթիռը թռիչքուղուց դուրս է եկել և ընկել օվկիանոս

ԱՄՆ-ում ինքնաթիռը թռիչքուղուց դուրս է եկել և հայտնվել օվկիանոսի ծովածոցում: Լուրը հայտնում է MIR 24 հեռուստաալիքը։

Learjet 36 ռազմական ռեակտիվ տրանսպորտային ինքնաթիռը Սան Դիեգոյի ռազմածովային կայանում դուրս է թռել թռիչքուղուց: Լուրը հայտնել է NBC-ն:

Ինքնաթիռում եղել է ընդամենը երկու օդաչու, նրանք չեն տուժել և կարողացել են ինքնուրույն դուրս գալ։ Վթարի պատճառները հետաքննվում են։ Հնարավոր է, որ վատ եղանակն է պատճառը, քանի որ Սան Դիեգոյում հորդառատ անձրև էր գալիս:

Placeholder
Ամերիկյան ռազմական ինքնաթիռը թռիչքուղուց դուրս է եկել և ընկել օվկիանոս