Գիտության ճամբար. Ի՞նչ կարող են լսել ու տեսնել այսօր Ազատության հրապարակում
Կրթություն, գիտություն
11:37 10/09/2022
Հայաստան

Գիտության ճամբար. Ի՞նչ կարող են լսել ու տեսնել այսօր Ազատության հրապարակում

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքը վերածվել է գիտության ու տեխնոլոգիաների մասշտաբային կենտրոնի։

STARMUS VI փառատոնի շրջանակներում` սեպտեմբերի 8֊11֊ը, Ազատության հրապարակում անցկացվում է Գիտության ճամբար, որը ամենահասանելի ձևաչափերով փոքրերին ու մեծերին կտա շատ ու շատ «ինչու»-ների և «ինչպես»-ների պատասխաններ։ Մեծ թեմատիկ տաղավարներով ոլորտի բազմաթիվ կազմակերպություններ  այցելուներին կներկայացնեն գիտության նորագույն նվաճումներն ու ձեռքբերումները հետևյալ թեմաների շուրջ.

● Ֆիզիկա - Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա
● Լազերային ֆիզիկա - Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ
● Դրոններ - Drone EduLab և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
● Ռոբոտաշինություն -, Robot Does Art, Robin the Robot և Այբ դպրոց
● Արհեստական բանականություն - Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամ
● ԱգրոՏեխ - Հայաստանի ազգային ագրարային համալսարան և Օպտիմում Էներջի
● Միջուկային էներգիա - Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ և  Երևանի պետական համալսարան
● Հանրային առողջապահություն, կենսաբանություն և գենետիկա - Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ Հայաստանի Բիոինֆորմատիկայի ինստիտուտ, Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Հայ-Ռուսական համալսարան
● Հնէաբանություն - Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան
● Արևային էներգիա - Շտիգեն
● Կապույտ կանաչ մոլորակ - Հայաստանի Ամերիկյան Համալսարան
● Աստղադիտակներ - Explore Scientific և Space Shop 42
● Կենդանաբանություն և բուսաբանություն - ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոսֆերային հետազոտությունների կենտրոն, Ա.Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ
● Աջակցող տեխնոլոգիաներ - Qayltech, Oqni, Arm Bionics, Hi Bionic Hand
● Էլեկտրոնիկա - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան Engineering Kids -  «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ
● Գիտության առևտրայնացում - Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոն
● Robotics Kids -  Mindcenter և Lego Education
● Մարս - Arloopa։

Ճամբարային 4 օրերից յուրաքանչյուրը ներառում է նաև դասախոսություններ և համերգային ծրագիր։

Այսօրվա ու վաղվա ծրագիրը՝ ստորև։
 

Սեպտեմբերի 10

 

 

 

17:30 - 18:00

Վահագն Գուրզադյան

Բնության օրենքների ստուգում արբանյակներով

ARM

18:00 - 18:30

Արտեմ Ռ. Օհանով

Բյուրեղային կառուցվածքի կանխատեսում. Երկրի էվոլյուցիայից մինչև գերհաղորդականություն սենյակային ջերմաստիճանում

RUS

18:30 - 19:00

Ավետիկ Գրիգորյան

Հայերի ներդրումը տիեզերական տեխնոլոգիաներում

ARM

19:00 - 19:30

Մարկ Բոսլոու

Աստերոիդների բախումը

ENG

Երաժշտություն 20:00

 

ZRANGI

TMBATA

Tiezerk

Bambir

Սեպտեմբերի 11

 

 

 

17:30 - 18:00

Մարին Չկադուա

Կենսամարդաբանություն`ոսկորների վրա գրված պատմություն

ENG

18:00 - 18:30

Արթուր Հակոբյան

Աստղերի Էվոլյուցիան

ARM

18:30 - 19:00

Հրաչուհի-Մարի Պողոսյան

Տիեզերք = ստեղծարարություն և նորարարություն

ARM

19:00 - 19:30

Վլադիմիր Քեմուրջյան 

Մոլորակագնացի ստեղծման պատմությունը

RUS

Երաժշտություն

 

Adios to California 20:00

ALTSIGHT  БAND

MAD BLUES BAND 

Tigran Jager

Kami Friends Project

 



 

Placeholder