Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պուտինը նշել է Մոսկվայի ներդրումը ԽՍՀՄ նախկին հանրապետությունների հետ համագործակցության գործում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է Մոսկվայի ներդրումը Ռուսաստանի Դաշնության և ԽՍՀՄ նախկին հանրապետությունների միջև շարունակական համագործակցության մեջ։ Այս մասին նա ասել է Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի(ԺՏՆՑ) այգում Եվրոպայի ամենամեծ պտտվող անիվի` «Մոսկովյան արև» -ի բացման ժամանակ: ՌԴ նախագահի խոսքերն մեջբերել է «Ինտերֆաքս»-ը։
Նրա խոսքով, «հանրաճանաչ ԺՏՆՑ»-ի վերածնունդն այս պահին շարունակվում է։ Երկրի ղեկավարը նշել է, որ ցուցահանդեսի տարածքում պատրաստվել է բարձրորակ կլաստերներ՝ կապված նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ։
«Լավ է, որ Մոսկվան ագահություն չի անում՝ հանձնելով համապատասխան տաղավարները։ Նա փորձում է աջակցել ու վերականգնել նրանց։ Սա մեծ հնարավորություններ է ստեղծում մեզ համար՝ շարունակելու համագործակցությունը այն ժողովուրդների և հանրապետությունների հետ, որոնց հետ մենք միասին ապրել ենք դարեր շարունակ»,-ասել է Պուտինը։