Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իդլիբում ռուսները լիկվիդացրել են «Քաթիբա Թաուհիդ» խմբավորման առաջնորդին
Սեպտեմբերի 8-ին Իդլիբում գրոհայինների ճամբարին ավիահարվածի արդյունքում ոչնչացվել է Սիրիայում ահաբեկչություններին մասնակցած «Քաթիբա Թավհիդ» խմբավորման առաջնորդը, «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ լուրը հայտնել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցումը ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Եգորովը։
«Ստացված տեղեկատվության համաձայն՝ սեպտեմբերի 8-ին Իդլիբ նահանգում գրոհայինների ճամբարին ռուսական օդատիեզերական ուժերի հարվածի արդյունքում ոչնչացվել է «Քաթիբա Թավհիդ Վալ-Ջիհադ» անօրինական զինված խմբավորման առաջնորդ * Մուխտարով Սիրոջիդին Զիյավուտդինովիչ ( «Աբու Սալոհ» ծածկանունով), որը մասնակցում է Սիրիայում կառավարական ուժերի և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների վրա ահաբեկչական հարձակումների կազմակերպմանը»,- ճեպազրույցում ասել է Եգորովը։