95-ամյա Ջինա Լոլոբրիջիդան հոսպիտալացվել է
Մշակույթ
16:45 12/09/2022
Աշխարհ

95-ամյա Ջինա Լոլոբրիջիդան հոսպիտալացվել է

Իտալացի դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան հոսպիտալացվել է տանն ընկնելուց հետո։ Այս մասին հայտնում է «Գազետա․ռու»-ն՝ հղում անելով Ansa գործակալությանը։

Հայտնի է, որ «Ֆանֆան վարդակակաչ» և «Փարիզի Աստվածամոր տաճարը» ֆիլմերի 95-ամյա կինոաստղը կոտրել է կոնքազդրը և պետք է վիրահատվի։ Նրա վիճակը բժիշկների մոտ անհանգստություն չի առաջացնում։

Լոլոբրիջիդան սեպտեմբերին կայանալիք ընտրություններում առաջադրվել է երկրի վերին պալատի (Սենատի) ընտրություններում։ Նա առաջադրվել է «Ինքնիշխան և ժողովրդական Իտալիա» քաղաքական միավորից։

Լոլոբրիջիդան արդեն մեկ անգամ առաջադրվել է 1999 թվականին Եվրախորհրդարանի ընտրություններում, սակայն չի անցել օրենսդիր մարմին՝ հավաքելով ընդամենը 10000 ձայն։
 

Placeholder
95-ամյա Ջինա Լոլոբրիջիդան հոսպիտալացվել է