Մեկ տարում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 17.5%-ով
Տնտեսություն
10:41 12/09/2022
Հայաստան

Մեկ տարում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 17.5%-ով

2022թ. օգոստոսին հուլիսի համեմատ սպառողական գների 0.2% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1.3% նվազումով (ՀՀ դրամն արժևորվել է):

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակման համաձայն՝ 2022թ. օգոստոսին 2021թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է սպառողական գների 5.0% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 16.4% նվազում:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների 3.7% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 5.2% նվազում:

2022թ. օգոստոսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 405.8 դրամ, ինչը 17.5%-ով ցածր է 2021թ. օգոստոսի համապատասխան ցուցանիշից (491.7 դրամ):
 

Placeholder