Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մարո Մուրադյանի անվան «Ակունք» պետական ազգագրական համույթը (Գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Շահնազարյան) հանդես կգա Հայաստանի անկախության տոնին նվիրված բացօթյա համերգով։ Համերգը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին, ժամը 20:00 Ազատության հրապարակում։
Համույթը հանդիսատեսին կներկայացնի հայ ազգային երգն ու պարը։
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Ակունք» ազգագրական համույթը մի քանի տասնյակ տարիներ բարձր մակարդակով Հայաստանում և աշխարհի տարբեր բեմահարթակներում ներկայացնում է հայ ազգային արվեստը: Համույթը որպես սկզբունք դավանում է հայ ազգային երաժշտական ու ծիսական, մշակութային արժեքավոր սովորույթների ու ավանդույթների պահպանումը և փոխանցումը սերնդեսերունդ։ Այսօր էլ համույթը ակտիվ գործունեություն է ծավալում և հավատարիմ է իր առաքելությանը։