Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել ԵՄ որոշ երկրների նոր էներգետիկ քաղաքականության վերաբերյալ
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի տեղակալ Նադա Ալ-Նաշիֆը հայտնել է, որ ՄԱԿ-ը մտահոգված է ԵՄ որոշ երկրների որոշմամբ՝ վերսկսել հանածո վառելիքի արտադրությունը էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու համար։ Այս մասին գրում է «Գազետա․ռու»-ն։
«Եվրոպայի որոշ երկրներ վերսկսել են հանածո վառելիքի արտադրությունը էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու համար: Այս քաղաքականությունը կարելի է հասկանալ, բայց այն չպետք է երկար տևի, քանի որ այն աղտոտում է շրջակա միջավայրը», - ասել է Ալ-Շարիֆը:
Նրա խոսքով ՝ Եվրոպան պետք է անցնի էկոլոգիապես մաքուր էներգիայի և չպետք է «կենտրոնանա հանածո վառելիքի վրա»: