Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 2575 նոր դեպք, 7 մարդ մահացել է
Առողջություն
12:20 12/09/2022

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 2575 նոր դեպք, 7 մարդ մահացել է

Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ սեպտեմբերի 5-11-ը, կատարվել է ընդհանուր 7446 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2575 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 2172 հիվանդ, մահվան 7  դեպք է գրանցվել։

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում սեպտեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 439 302  դեպք, որոնցից 425 531  առողջացած:  Փաստացի բուժում է ստանում 3410 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8669  մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 353 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է  3 198 646 թեստավորում:

Placeholder
Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 2575 նոր դեպք, 7 մարդ մահացել է