Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ-ը 2 մլն դոլար կհատկացնի Արցախում հակամարտությունից տուժած տարածքների ականազերծման համար
ԱՄՆ-ը 2 մլն դոլար կտրամադրի հայ-ադրբեջանական հակամարտությունից տուժած տարածքներում ականազերծման գործողությունների համար։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության կիրակի օրը տարածած գրավոր հայտարարության մեջ։
«Տարածաշրջանային խաղաղությունն ու համագործակցությունը խթանելու համար Միացյալ Նահանգները ուրախ է հայտարարել 2 միլիոն դոլարի հատկացման մասին՝ 2020 թվականի աշնանը Հարավային Կովկասում հայկական և ադրբեջանական ուժերի միջև ինտենսիվ մարտերից տուժած տարածքներում մարդասիրական ականազերծման գործողությունների համար: Ականներ և չպայթած զինամթերք հակամարտության գոտում շարունակել սպանել և խեղել խաղաղ բնակիչներին, արգելափակել տնտեսական զարգացումը և կանխել տեղահանվածների անվտանգ վերադարձը»,-հայտնում են ԱՄՆ ԱԳՆ-ից։ Պետքարտուղարությունը հիշեցրել է, որ անցյալ տարվա նոյեմբերին նույն նպատակով հատկացվել էր 500 հազար դոլար։