Եղիսաբեթ II-ի մահից հետո արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթը, դարձել են միլիարդատեր
Աշխարհում
16:02 12/09/2022
Աշխարհ

Եղիսաբեթ II-ի մահից հետո արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթը, դարձել են միլիարդատեր

Արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, դարձել են միլիարդատեր Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահից հետո։ Այս մասին գրում է «Միր  24»-ը՝ հղում անելով The Daily Star բրիտանական տաբլոիդին:

Ինչպես նշվում է, Ուիլյամը ժառանգել է Քորնուոլի դուքսի տիտղոսը և դարձել Քորնուոլի և Քեմբրիջի դուքս, իսկ նրա կինը՝ Քորնուոլի և Քեմբրիջի դքսուհի։ Բացի այդ, Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը իր որդուն Ուիլյամին հռչակել է Ուելսի արքայազն, իսկ կնոջը՝ արքայադուստր։

Հրատարակության տվյալներով՝ նոր տիտղոսները ստանալուց հետո Ուիլյամի կարողությունը կաճի մինչև 1,1 միլիարդ ֆունտ ստեռլինգով։ Հստակեցվում է, որ դքսական կոչումը նշանակում է ստանալ տարբեր ակտիվներ, ինչպես նաև հողեր, գետեր և անտառներ։

Ներկայումս Ուելսի արքայազնն ու արքայադուստրն ունեն 128 հազար ակր հող Անգլիայի և Ուելսի 20 կոմսություններում (Դարտմուր, Դևոն, Քենթ, Դորսեթ, Կարմարթենշիր, Նոթինգհեմշիր և այլն):

Հիշեցնենք, որ Եղիսաբեթ II-ը մահացել է սեպտեմբերի 8-ին 96 տարեկան հասակում, Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում։ Նա կառավարեց ամենաերկարը բրիտանական պատմության մեջ՝ 70 տարի 7 ամիս: Սեպտեմբերի 9-ից երկրում համազգային սուգ է հայտարարված։ Հուղարկավորությունը նշանակված է սեպտեմբերի 19-ին։ Անգլիայի թագավոր է հռչակվել թագուհու որդին՝ Չարլզ III-ը։
 

Placeholder
Եղիսաբեթ II-ի մահից հետո արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթը, դարձել են միլիարդատեր