Ժամանակակից ստրկության զոհերի թիվը հասել է 50 մլնի
Աշխարհում
17:00 12/09/2022
Աշխարհ

Ժամանակակից ստրկության զոհերի թիվը հասել է 50 մլնի

Ժամանակակից ստրկության հետևանքով 50 մլն տուժած կա։ Նման տվյալ է հրապարակել «Ժամանակակից ստրկության վերաբերյալ գլոբալ գնահատական» (Global Estimates of Modern Slavery) զեկույցում։ Նրանցից 28 մլն-ը զբաղվում է հարկադիր աշխատանքով, 22-ը մլնը գտնվում է հարկադիր ամուսնության մեջ։

Վերջին հինգ տարվա ընթացքում ժամանակակից ստրկության  զոհերի թիվն էականորեն աճել է։ 2021-ին նրանց թիվը 10 մլն-ով ավելի է, քան 2016-ին։

Այս առումով կանայք և երեխաները մնում են առավել խոցելի: Նշվում է, որ ժամանակակից ստրկությունը հանդիպում է աշխարհի բոլոր երկրներում:

Հարկադիր աշխատանքի դեպքերից կեսից ավելին (52 տոկոսը) և հարկադիր ամուսնությունների մեկ քառորդը գրանցվել են միջինից բարձր կամ բարձր եկամուտ ունեցող երկրներում:

Հարկադիր աշխատանքի 86 տոկոսը բաժին է  ընկնում մասնավոր հատվածին։ Դրանց 23 տոկոսը վերաբերում է գործարար նպատակով սեռական շահագործման դեպքերին, որի զոհերի գրեթե չորս հինգերորդը կանայք և աղջիկներ են:

Հարկադիր աշխատանքով զբաղվողների 14 տոկոսը դա անում է պետության պարտադրանքով։ Ստիպված աշխատանքում ներգրավված մարդկանց մեկ ութերորդը կամ 3,3 միլիոնը երեխաներ են։ Նրանց կեսից ավելին սեռական շահագործման է ենթարկվում կոմերցիոն նպատակներով։

Ինչ վերաբերում է հարկադիր ամուսնություններին, ապա դրանց թիվը 2016-ի համեմատ ավելացել է  66 մլն-ով՝ կազմելով 22 մլն։ Հարկադիր ամուսնությունների թիվն իրականում կարող է ավելի մեծ լինել՝  պայմանավորված է հատկապես  մինչև 16 տարեկան երեխաների ամուսնության դեպքերով, քանի որ անչափահասները չեն կարող ամուսնության վերաբերյալ օրինական համաձայնություն տալ։

Դեպքերի ճնշող մեծամասնությունը՝ավելի քան 85 տոկոս կատարվում է հարազատների ճնշման ներքո։ Հարկադիր ամուսնությունների երկու երրորդը՝ 65 տոկոսը տեղի է ունենում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Դրանք առավել տարածված են Արաբական երկրներում, որտեղ յուրաքանչյուր 1000 բնակչից 4,8-ը հարկադիր ամուսնության մեջ է:

Placeholder
Ժամանակակից ստրկության զոհերի թիվը հասել է 50 մլնի