Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն իր ջոկատով կեսգիշերին բարձրացել է դիրքեր
Yerevan.Today-ը գրում է.
«Կեսգիշերին թշնամու հարձակումից հետո Սյունիքում անմիջապես ձևավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ։ Ժամը 2-ից Իշխանասար է բարձրացել Գորրիսի խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն իր ձևավորած ջոկատով, որտեղ իրավիճակն ամենալարվածն է եղել՝ մինչև առավոտ։ Գորիսի համայնքապետարանից Yerevan.Today-ի տեղեկությանը հրաժարվեցին լրացուցիչ մանրամասնել հայտնել։ Ի դեպ, Իշխանասարի բարձունքից, որտեղ թշնամին իր զորքով ներխուժել և տեղակայվել է դեռ 2021 մայիսից՝ գիշերը առաջին զոհերն ու վիրավորներն այստեղից են տեղափոխվել հիվանդանոցներ, բայց ստույգ մանրամասներով Yerevan.Today-ը կհրապարակի ավելի ուշ։
Տեղացիների խոսքով՝ Սյունքի տարբեր բնակավայրերից էլ կամավորներ տարբեր ուղղություններով փորձել են սեփական նախաձեռնությամբ դիրքեր բարձրանալ, որ Սյունիքի բարձունքներում պաշտպանությունն ամրանա, սակայն ՄՈԲ-երի մասին պաշտոնական հաղորդագրություներ առայժմ չկան»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կա հաստատված 49 զոհ։
Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար: