Պետք է քննարկվի կեղծ խաղաղասիրական օրակարգը, որը հանգեցրեց այս ամենին. Արծվիկ Մինասյան
Քաղաքական
10:45 13/09/2022
Հայաստան

Պետք է քննարկվի կեղծ խաղաղասիրական օրակարգը, որը հանգեցրեց այս ամենին. Արծվիկ Մինասյան

«Այսօր «Հայաստան» խմբակցությունն ԱԺ-ում է և ես և պարոն Սեյրան Օհանյանը դահլիճում ենք, որպեսզի առաջադրենք այդ առաջարկը, որ ԱԺ ընթացիկ օրակարգերն մի կողմ մղվեն և քննարկվի ստեղծված իրադրությունը ու նաև այն անելիքները, որոնք մենք՝ որպես երկիր պետք է իրականացնենք»,-ԱԺ այսօրվա նիստում հայտնեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը

Նա առաջարկեց հնրավորինս բաց և ոչ ժամանակի սահմանափակմամբ քննարկման ենթարկել ստեղծված իրավիճակին հանգեցնող գործողությոնները:

«Այդ թվում նաև քննարկենք իշխանության պատասխանատվությունն, այն կեղծ խաղաղասիրական օրակարգը, որը հանգեցրեց այս ամենին»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը:

Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ խմբակցությունը նախապատրաստում է ԱԺ հայտարարության նախագիծ և առաջիկայում այն նույնպես կառաջարկեն, որպեսզի ԱԺ ամբիոնը հնարավորինս օգտագործվի բաց, անկեղծ հրապարակային քննարկումենր իրականացնելու,  բոլորի պատասխանատվությունն ու անելիքներն ֆիքսելու համար


«Մենք գիշերը մեր զորակցությունն ՀՀ զինված ուժերին արտահայտել ենք և այս պահին էլ այն մեր երկրի կարևորագույն օրակարգային հարցն է,  մեր պահանջ-առաջարկն ուժի մեջ է»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը:

Ռուբեն Ռուբինյանն էլ հայտարարեց, որ ՔՊ-ն նույնպես հայտարարության տեքստ է նախապատրաստել որի մեջ ընդգրկել է ընդդիմության հայտարարության որոշ դրույթներ և կոչ արեց միաձայն այն ընդունել:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ հայտնեց, որ ցանկացած հայտարարություն պետք է քննարկվի:

Placeholder