Ջերմուկի անտառներում հրդեհը բռնկվել է Ադրբեջանի արձակած կրակոցների հետևանքով․ Կոստանյան
Քաղաքական
20:52 13/09/2022
Հայաստան

Ջերմուկի անտառներում հրդեհը բռնկվել է Ադրբեջանի արձակած կրակոցների հետևանքով․ Կոստանյան

 Ջերմուկի անտառներում հրդեհը շարունակվում է։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույզում նշեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Ջերմուկի անտառներում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները, տեղում իրականացվում է հերթապահություն»,- ասաց նա։

Հայկ Կոստանյանը նաև հայտնեց, որ ենթադրվում է, որ հրդեհը բռնկվել է հակառակորդի կողմից արձակված կրակոցների հետևանքով։

Նրա խոսքով՝ մոտակա բնակավայրերը չեն տուժել հրդեհից։

Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել է, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 15։58-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքին հարակից անտառածածկ տարածքում հրդեհ է բռնկվել։

Placeholder