Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 10 տոկոս
Տնտեսություն
12:39 13/09/2022
Հայաստան

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 10 տոկոս

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ։  ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ նիստի ժամանակ որոշվել է՝

· վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 10%,

· Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 11,5%,

· Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8,5%:

        

Placeholder
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 10 տոկոս