Հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրման ուղղությամբ լուրջ փորձագիտական աշխատանք է տարվում. Պեսկով
Քաղաքական
14:50 13/09/2022
Աշխարհ

Հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրման ուղղությամբ լուրջ փորձագիտական աշխատանք է տարվում. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի և  Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցին համահունչ լուրջ փորձագիտական աշխատանք է տարվում հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրման ուղղությամբ, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Այսօր գիշերը հեռախոսազրույց է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, այնտեղ տեղի ունեցած լուրջ էսկալացիան։  Տեղի ունեցած զրույցին համահունչ այժմ փորձագիտական մակարդակով ինտենսիվ աշխատանք է տարվում, ավելին չեմ կարող ասել։ Այդ աշխատանքի արդյունքները ստանալուն պես մենք ձեզ կտեղեկացնենք»,-  ասել է Պեսկովը։

Նա նաև հավելել է. «Այստեղ դժվար է գերագնահատել ՌԴ-ի, անձամբ Պուտինի դերը ։ Բնականաբար, նախագահը բոլոր ջանքերը գործադրում է սահմանին լարվածության թուլացմանը նպաստելու համար։  Այդ ջանքերը շարունակվում են»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Պուտինի և Նիկոլ Փաշինյանի՝ գիշերը կայացած հեռախոսազրույցը նպաստել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադարի հաստատմանը։

Placeholder
Հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրման ուղղությամբ լուրջ փորձագիտական աշխատանք է տարվում. Պեսկով