«Հրապարակ». Շարքային ՔՊ-ականներին տեղեկացրել են՝ հայկական զինուժը նախապես տեղյակ է եղել Ադրբեջանի հնարավոր գրոհի մասին
Օրվա մամուլ
09:10 14/09/2022
Հայաստան

«Հրապարակ». Շարքային ՔՊ-ականներին տեղեկացրել են՝ հայկական զինուժը նախապես տեղյակ է եղել Ադրբեջանի հնարավոր գրոհի մասին

 «Հրապարակ». Վարչության անդամները շարքային ՔՊ-ականներին տեղեկացրել են, որ հայկական զինուժը նախապես տեղյակ է եղել Ադրբեջանի հնարավոր գրոհի մասին

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մինչև վարչապետի՝ խորհրդարան ժամանելը խմբակցության նիստ է հրավիրել և քննարկել հայ-ադրբեջանական սահմանին նախօրեի գիշերը ստեղծված իրավիճակը։

Վարչության անդամները, ովքեր հարձակումից ժամեր անց՝ գիշերը հավաքվել են կառավարությունում և Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել իրավիճակը, շարքային ՔՊ-ականներին տեղեկացրել են, որ հայկական զինուժը նախապես տեղյակ է եղել Ադրբեջանի հնարավոր գրոհի մասին, և կարողացել են իբրև թե խափանել ադրբեջանցիների լայնամասշտաբ առաջխաղացումը։

Հայտարարել են, որ մի քանի հատվածներում ունենք դիրքային կորուստներ, սակայն Ադրբեջանը չի հասել իր վերջնանպատակին և չի կարողացել իր ուզած քարտեզով բացել Զանգեզուրի միջանցքի ճանապարհը: Ասել են, որ այս ագրեսիայի նպատակը հենց դա է եղել` միջանցքը ստանալը։

Խմբակցության նիստում քննարկել են նաև ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտության հարցը և եկել եզրահանգման, որ դեռևս դրա կարիքը չկա` ադրբեջանական զինուժը չի խորացել ՀՀ սուվերեն տարածքում։ Կատարվածը կարող են որակել որպես սահմանային կոնֆլիկտ և չսրել իրավիճակը: Փաստորեն, դեռ հույս ունեն Ադրբեջանի հետ լեզու գտնելու»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում


 

Placeholder
«Հրապարակ». Շարքային ՔՊ-ականներին տեղեկացրել են՝ հայկական զինուժը նախապես տեղյակ է եղել Ադրբեջանի հնարավոր գրոհի մասին