Արման Թաթոյան. Ադրբեջանի զինված ուժերն այսօր ընդլայնել են հրետակոծության աշխարհագրությունը
Իրավունք
14:35 14/09/2022
Հայաստան

Արման Թաթոյան. Ադրբեջանի զինված ուժերն այսօր ընդլայնել են հրետակոծության աշխարհագրությունը

Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, որ ակտիվ կերպով արձանագրում ու բարձրաձայնում է Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին, գրում է.

«Նոր փաստերը հաստատում են, որ Ադրբեջանի զինված ուժերն այսօր ընդլայնել են հրետակոծության աշխարհագրությունը և պատերազմական հանցանքները Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ:

Գեղարքունիքում Սոթքից, Վերին Շորժայից, Նորաբակից և Կութից բացի, ավելացել են նաև Ազատ, Այրք, Տրետուք, Կուտական գյուղերի ուղղությունները:

Թիրախավորել են բնակիչներին պատկանող տները, անասնագոմերը, վնասել են մեքենաներ կամ ոչնչացվել Սոթքում, Նորաբակում, Կուտականում, Կութում, Այրքում:

Ադրբեջանական զինված ուժերը կանխամտածված զգալի վնասներ են պատճառել հատկապես այն բնակիչներին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները և հրետակոծությունների տակ են թողել իրենց կենդանիներին: Սա մարդկանց կանգնեցնելու է լուրջ սոցիալական խնդիրների առաջ` զրկելով ապրուստից ու ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից»։

 

Placeholder
Արման Թաթոյան. Ադրբեջանի զինված ուժերն այսօր ընդլայնել են հրետակոծության աշխարհագրությունը