Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Հրապարակ». Արցախաադրբեջանական սահմանագոտում ադրբեջանական կողմից կուտակումներ են նկատվում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախից լուրեր ենք ստանում, որ վերջին օրերին սահմանագոտում ադրբեջանական կողմից կուտակումներ են նկատվում։ Թերևս սրանով է պայմանավորված, որ նախօրեին Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին են միացել նաև Գյումրու 102-րդ ռազմաբազայի ծառայողները:
Մեր աղբյուրներն ասում են, որ ռուսները փորձում են Արցախում վերահսկողության տակ պահել իրավիճակը, մինչդեռ Վարդենիսում, երբ հայկական կողմը փորձել է ապավինել ռուս խաղաղապահների աջակցությանը և կորցրած դիրքերում մնացած մեր զոհերի մարմինները ստանալ, ռուսները մեկ-երկու փորձ են արել` մարմիններն ադրբեջանցիներից ստանալու, սակայն մերժվել են և ձեռքերը լվացել որևէ միջամտությունից: Հայկական կողմի մոտ էլ արդարացել են, թե` չենք կարող կոնֆլիկտի կողմ դառնալ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում