Ռազմական գործողությունների հետևանքով վնասվել է 192 բնակելի տուն. Վաչե Տերտերյան
Հասարակություն
14:45 15/09/2022
Հայաստան

Ռազմական գործողությունների հետևանքով վնասվել է 192 բնակելի տուն. Վաչե Տերտերյան

Ռազմական գործողությունների հետևանքով, նախնական տվյալներով, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում վնասվել է 192 բնակելի տուն, 60-ը՝ ամբողջությամբ: Ասուլիսում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։

Նա հայտնեց, որ վնասվել են բնակելի տներ, օժանդակ կառույցներ, անասնապահական շինություններ, այլ գյուղատնտեսական նշանակության գույք, ավտոմեքենաներ, շտապօգնության 2 մեքենա, գյուղատնտեսական տեխնիկա։ Վաչե Տերտերյանը նշեց, որ հրետակոծության հետևանքով եղել են հոսանքազրկումներ, որոնք օպերատիվ կարգով վերականգնվել են։

«Այս պահին խնդիր կա միայն Ներքին Շորժայի հատվածում: Հասկանալի պատճառով դեռևս հոսանքի մատակարարումը, դրա հետ կապված բջջային կապի վերականգնումը դեռ չի հաջողվել իրականացնել, սակայն առաջին իսկ հնարավորության դեպքում կվերականգնվի»,-ասաց փոխնախարարը։ 

Նա նշեց, որ կձևավորվեն մասնագիտական հանձնախմբեր, որոնք տեղում ավելի խորքային, մանրամասն ուսումնասիրություն կկատարեն՝  վնասները հաշվառելու համար։

Placeholder
Ռազմական գործողությունների հետևանքով վնասվել է 192 բնակելի տուն. Վաչե Տերտերյան