Կառավարության շենքի մոտ բազմաթիվ ոստիկաններ են բերվել
Իրավունք
09:39 16/09/2022
Հայաստան

Կառավարության շենքի մոտ բազմաթիվ ոստիկաններ են բերվել

Կառավարության շենքի դիմաց առավոտյան բազմաթիվ ոստիկաններ են բերվել։ Այստեղ են ոստիկանության զորքերի, հատուկ նշանակության գումարտակի ու այլ ստորաբաժանումների ծառայողներ։

Հիշեցնենք, որ այս ժամը 11-ին նախատեսված է կառավարության նիստ։ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը երեկ հայտարարել էր անհնազանդության գործողությունների մեկնարկի մասին։







Placeholder
Կառավարության շենքի մոտ բազմաթիվ ոստիկաններ են բերվել