«Հրապարակ». Հրադադարը կարող է ամեն պահի խախտվել
Օրվա մամուլ
09:59 17/09/2022
Հայաստան

«Հրապարակ». Հրադադարը կարող է ամեն պահի խախտվել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած մի քանի օր է՝ հումանիտար հրադադար է հաստատվել, սակայն չեն դադարում լուրերը, որ ՀՀ սահմանի երկայնքով, նաև Նախիջևանի մասում, հակառակորդը զորք է կուտակում, և հրադադարը կարող է ամեն պահի խախտվել։ Այդ լուրերը չի հերքում նաև Փաշինյանը, ով երեկ հեռախոսազրույցներ է ունեցել Պուտինի, ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի ու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ և բոլորին ասել է․ «Չնայած սահմանին հարաբերական հանգիստ է, իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված»։

Իսկ նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ՀՀ ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ասել է՝ եթե միջազգային համայնքը հասցեական չդատապարտի ու պատասխանատվության չկանչի Բաքվին, ագրեսիան կարող է ընդարձակվել, և նշել է, որ հրադադարի ռեժիմը վտանգված է, քանի որ Բաքուն նոր հարձակում է նախապատրաստում։ Մյուս կողմից՝ երեկ երեկոյան Ջերմուկից լուրեր էինք ստանում, որ թշնամին հեռացրել է սահմանին տեղակայած զինտեխնիկան, ինչը կարող է պայմանավորված լինել դեսպանների և ՀԱՊԿ-ի օպերատիվ խմբի այցով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Հրապարակ». Հրադադարը կարող է ամեն պահի խախտվել