Քարաշենն ու Վաղատուրը՝ թշնամու հարձակումից հետո
Իրավունք
21:32 17/09/2022
Հայաստան

Քարաշենն ու Վաղատուրը՝ թշնամու հարձակումից հետո

ՄԻՊ փաստահավաք խմբերից մեկը Սյունիքի մարզում է, որտեղ արձանագրում է սեպտեմբերի 13-15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի արդյունքում հասցված վնասը։

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ Տեղ խոշորացված համայնքի Քարաշեն բնակավայրում արկակոծության հետևանքով վնասվել է գյուղի հանդիսությունների սրահը, որի մոտակայքում են գտնվում դպրոցն ու համայնքապետարանի շենքը։ Գյուղի թիրախավորման պատճառով բնակիչների մի մասը դուրս է եկել գյուղից։

Վաղատուր համայնքում արձակվել է 13 արկ, ինչի հետևանքով վնասվել են համայնքապետարանի շենքը, 4-5 տուն, այգիներ։ Արձանագրվել է, որ տուժել են նաև ընտանի կենդանիներ՝ երկու կով անկել է, կան նաև վնասվածք ստացած կենդանիներ։ Համայնքի վրա տարբեր ինտենսիվությամբ կրակ բացվել է սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշեր՝ ժամը 12։10-12։30-ն ընկած ժամանակահատվածում։

Մարզում ՄԻՊ փաստահավաք խմբի աշխատանքները շարունակվում են։

 

Placeholder
Քարաշենն ու Վաղատուրը՝ թշնամու հարձակումից հետո