Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանի իշխանությունները հերքում են իրենց մասնակցությունը 22-ամյա աղջկա մահվան մեջ
Իրանի իշխանությունները հայտարարություն են տարածել՝ հերքելով իրենց առնչությունը 22-ամյա Մահսա Ամինիի մահվան հետ: Այդ մասին գրում է «Գազետա ռու»-ն՝ վկայակոչելով Onedio պորտալը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ աղջիկը մահացել է Թեհրանում ոստիկանության աշխատակիցների կողմից բերման ենթարկվելու ժամանակ ստացած վնասվածքներից։
Ըստ տարածված տեղեկության՝ ոստիկանները բերման են ենթարկել աղջկան և տարել բաժին՝ գլխաշոր կրելու կանոնների շուրջ զրույցի։ Իրանական սոցցանցերում տեղեկություն է հայտնվել նաև այն մասին, որ իրանցին խոշտանգումների է ենթարկել բարքերի ոստիկանությունում, որից հետո նա կոմայի մեջ է ընկել։
Թուրքական լրատվամիջոցները պնդում են, որ այս ֆոնին երկրում բողոքի ցույցեր են անցկացվել՝ ընդդեմ պարտադիր գլխաշոր կրելու օրենքի։