Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 6,5 միլիոնի
Առողջություն
12:42 17/09/2022
Աշխարհ

Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 6,5 միլիոնի

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 608 միլիոնը, իսկ դրանից մահացածների թիվը՝ 6,5 միլիոն։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայքում։

ԱՀԿ-ի տվյալներով, սեպտեմբերի 16-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսային վարակի 608 328 548 դեպք, մահացածների թիվը հասել է 6 501 469-ի։

Ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը 611 324 387 է, մահացածներինը՝ 6 524 905։

Placeholder