Սիրիայի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է հինգ մարդ
Քաղաքական
11:04 17/09/2022
Աշխարհ

Սիրիայի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է հինգ մարդ

Դամասկոսի օդանավակայանի ծայրամասում իսրայելական հարձակման հետևանքով հինգ մարդ է զոհվել: SANA-ի տարածած տեղեկատվությունը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն։

«Այսօր ժամը 00.45-ի սահմաններում Իսրայելը հրթիռային հարձակում է իրականացրել՝ հարվածելով Դամասկոսի միջազգային օդանավակայանի և քաղաքից հարավ գտնվող մի քանի օբյեկտների վրա: Հարձակման հետևանքով զոհվել է 5 զինծառայող, ինչպես նաև հասցվել է նյութական վնաս»,-հայտնել է լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ ՀՕՊ-ը խոցել է հրթիռների մեծ մասը։
Իսրայելի պաշտպանության բանակը պարբերաբար հարվածներ է հասցնում Արաբական Հանրապետության տարածքին.

Placeholder
Սիրիայի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է հինգ մարդ