Հայկական բնակավայրերը՝  թշնամու կողմից թիրախավորումից հետո
Քաղաքական
14:36 17/09/2022

Հայկական բնակավայրերը՝ թշնամու կողմից թիրախավորումից հետո

ՄԻՊ փաստահավաք թիմերն աշխատում են Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից թիրախավորված բնակավայրերում։ ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ պաշտպանը եղել է Գեղարքունիքի մարզի Սոթք, Նորաբակ, Կութ համայնքներում։ Ծանոթացել իրավիճակին, զրուցել բնակիչների հետ։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Ջերմուկի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը ու սահմանամերձ բնակավայրերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Սեպտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այդ օրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 135 է։ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարել է, որ հայկական կողմն ունի զոհեր նաև խաղաղ բնակիչների շրջանում։

Սեպտեմբերի 14-ի երեկոյան Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։ 

 

Placeholder
Հայկական բնակավայրերը՝ թշնամու կողմից թիրախավորումից հետո