Այս պահին ՄԻՊ գրասենյակն ունի 16 զինծառայողի վերաբերյալ տվյալ, որոնք գերության մեջ են գտնվում. Գրիգորյան
Իրավունք
16:39 19/09/2022
Հայաստան

Այս պահին ՄԻՊ գրասենյակն ունի 16 զինծառայողի վերաբերյալ տվյալ, որոնք գերության մեջ են գտնվում. Գրիգորյան

Սոթք, Կութ, Նորաբակ համայնքները ամենաշատն են տուժել ադրբեջանական վերջին հարձակումից, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը: Ռազմական վերջին գործողությունների հետևանքով կա 7600 տեղահանված:

Նա հայտնել է, որ այս պահին ՄԻՊ գրասենյակն ունի 16 զինծառայողի վերաբերյալ տվյալ, որոնք գերության մեջ են գտնվում, բայց այս թվերը կարող են շատ արագ փոփոխվել:

Ք. Գրիգորյանը նշել է, որ կին զինծառայողին թիրախավորել էին, որովհետև ոչ միայն ինքը զինծառայող է, ոչ միայն հայ էր, այլ որովհետև ինքը կին էր, և «այդ առանձնահատուկ դաժանությունը պատշաճ կերպով ներկայացվել է բոլոր կոմպետենտ մարմիններին»։

«Ֆեյսբուքյան ասուլիսը»՝ տեսանյութով։

Placeholder
Այս պահին ՄԻՊ գրասենյակն ունի 16 զինծառայողի վերաբերյալ տվյալ, որոնք գերության մեջ են գտնվում. Գրիգորյան