Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 2142 նոր դեպք, 10 մարդ մահացել է
Առողջություն
11:39 19/09/2022
Հայաստան

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 2142 նոր դեպք, 10 մարդ մահացել է

Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ սեպտեմբերի 12-18-ը, կատարվել է ընդհանուր 6486 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 2528 հիվանդ, մահվան 10  դեպք է գրանցվել։

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում սեպտեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 441 444  դեպք, որոնցից 428 059  առողջացած:  Փաստացի բուժում է ստանում 3014 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8679  մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 363 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է  3 205 438 թեստավորում:
 

Placeholder