Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆրանսիայում հնարավոր են համարել ձմռանը էլեկտրաէներգիայի տեղային անջատումները
Ֆրանսիան չի անջատի գազը տնային տնտեսությունների համար էլեկտրաէներգիայի պակասի դեպքում, բայց հնարավոր է անջատել էլեկտրաէներգիան, եթե ձմեռը շատ ցուրտ լինի: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասի ասել է Էներգետիկայի կարգավորման ֆրանսիական կոմիտեի (CRE) նախագահ Էմանուել Վարգոնը։
«Էլեկտրաէներգիայի դեպքում, երբ մենք կիրառում ենք բոլոր հնարավոր միջոցները սպառումը նվազեցնելու համար, մենք կարող ենք բախվել ամենածանր դեպքերի հետ,այսինքն՝ մի քանի ժամով համեմատաբար փոքր տեղային մասշտաբով՝ կոմունայում կամ թաղամասում, էլեկտրաէներգիայի անջատումների»,-ասել է նա France info հեռուստաալիքի եթերում։
Նրա խոսքով՝ այդ միջոցները « բացառիկ են», բայց նման սցենարը «անհնարին» չէ, և որոշ դեպքերում կարող են անջատումներ լինել:
«Էլեկտրաէներգիայի պակասի դեպքում բոլոր ձեռնարկությունները և տնային տնտեսությունները նախ ծանուցումներ կստանան գազի և էլեկտրաէներգիայի սպառումը նվազեցնելու վերաբերյալ: Այնուամենայնիվ, եթե դա չազդի դեֆիցիտի վրա, և Ֆրանսիան չկարողանա ներմուծել նրա անհրաժեշտ քանակությունը, հնարավոր է էլեկտրաէներգիայի անջատում»,-ասել է Վարգոնը։
Միաժամանակ նա կրկնել է, որ գազի հնարավոր անջատումները կազդեն միայն ձեռնարկությունների, բայց ոչ մի դեպքում՝ մասնավոր տնային տնտեսությունների վրա։