Վահագն Խաչատուրյանը լուսանկարվել է Եղիսաբեթ 2-րդ թագուհու դագաղի մոտ՝ խախտելով կանոնները
Քաղաքական
18:46 18/09/2022
Աշխարհ

Վահագն Խաչատուրյանը լուսանկարվել է Եղիսաբեթ 2-րդ թագուհու դագաղի մոտ՝ խախտելով կանոնները

Վահագն Խաչատուրյանը լուսանկարվել է Լոնդոնի Վեսթմինսթերյան պալատում Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի դագաղի մոտ՝ դրանով իսկ խախտելով միապետին հրապարակային հրաժեշտ տալու սահմանված կանոնները։ Այս մասին կիրակի օրը հայտնել է The Sun թերթը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Խաչատուրյանին, ով կիրակի առավոտյան եկել էր համանուն պալատի Վեսթմինսթերյան դահլիճ, հեռախոսով լուսանկարել է նրա օգնականներից մեկը։

Թերթի տվյալներով, նշված միջադեպը թագուհուն հրաժեշտի ժամանակ լուսանկարելու արգելքի խախտման առաջին դեպքն էր։

Placeholder
Վահագն Խաչատուրյանը լուսանկարվել է Եղիսաբեթ 2-րդ թագուհու դագաղի մոտ՝ խախտելով կանոնները