Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ ռազմաբազան
Քաղաքական
10:53 19/09/2022
Աշխարհ

Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ ռազմաբազան

Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Green Village ռազմակայանը, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը, կիրակի երեկոյան հրթիռակոծության է ենթարկվել: «Ինտերֆաքս»-ը հատնում է, որ այդ մասին երկուշաբթի հաղորդել է Axios լրատվական պորտալը՝ հղում անելով ԱՄՆ կենտրոնական հրամանատարությանը (CENTCOM):

Զեկույցում ասվում է, որ հարձակումն անհաջող է եղել, քանի որ, ըստ CENTCOM-ի, «հրթիռները չեն կարողացել հարվածել ԱՄՆ-ի կամ կոալիցիայի անձնակազմին կամ սարքավորումներին»:

Դեռևս պարզված չէ, թե ով է պատասխանատու հարձակման համար, սակայն օգոստոսին ԱՄՆ զինվորականները հայտարարեցին, որ բազան նույն կերպ հարձակման էր ենթարկվել Իրանի կողմից աջակցվող զինյալների կողմից:

Placeholder
Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ ռազմաբազան