Վրաստանում զինված տղամարդը ներխուժել է բանկ և պատանդներ վերցրել
Իրավունք
12:22 20/09/2022
Տարածաշրջան

Վրաստանում զինված տղամարդը ներխուժել է բանկ և պատանդներ վերցրել

Վրաստանի Քութայիսի քաղաքում դիմակով զինված տղամարդը ներխուժել է «Վրաստանի բանկի» մասնաճյուղերից մեկը և պատանդներ վերցրել, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով վրացական ԶԼՄ-ներին։

Նշվում է, որ դեռ հայտնի չէ, թե տղամարդը քանի պատանդ է վերցրել և ինչ պահանջներ ունի, տեղում հատուկ գործողություն է իրականացվում»։

Ըստ ականատեսների՝  տեսել են, որ դիմակով զինված տղամարդը ներխուժել է բանկ, ոմանք նույնիսկ կրակոցի ձայն են լսել։ Ականատեսներից մեկը պնդել է, որ, ըստ տարածված տեղեկությունների, տղամարդը պահանջում է 2 մլն, սակայն պարզ չէ, թե ինչ արժույթով։ 
 

Placeholder
Վրաստանում զինված տղամարդը ներխուժել է բանկ և պատանդներ վերցրել