Բլինքեն. Եկել է զորքերը հետ քաշելու ժամանակը
Քաղաքական
15:16 20/09/2022
Աշխարհ

Բլինքեն. Եկել է զորքերը հետ քաշելու ժամանակը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու Յորքում Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը կոչ է արել դուրս բերել զորքերը։
Այս մասին նա գրել է  Թվիթերի միկրոբլոգում։

«Այսօր իմ մասնակցությամբ ուղիղ բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Հանդիպմանն ասացի, որ եկել է զորքերը հետ քաշելու,  բանակցությունների սեղանի շուրջ դիվանագետների վերադառնալու ժամանակը»,- գրել է նա։

 

Placeholder
Բլինքեն. Եկել է զորքերը հետ քաշելու ժամանակը