«Լռության փոխարեն». Ստեփանակերտում կայացել է նահատակված բանաստեղծ Հայասեր Հովսեփյանի գրքի շնորհանդեսը
Մշակույթ
18:00 21/09/2022
ԼՂՀ

«Լռության փոխարեն». Ստեփանակերտում կայացել է նահատակված բանաստեղծ Հայասեր Հովսեփյանի գրքի շնորհանդեսը

Այսօր Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դահլիճում տեղի է ունեցել Արցախյան երրորդ պատերազմում նահատակված հերոսամարտիկ, բանաստեղծ Հայասեր Հովսեփյանի «Լռության փոխարեն» գրքի շնորհանդեսը:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ, գրքում, որը լույս է ընծայվել Հայասեր Հովսեփյանի մի խումբ ընկերների ջանքերով, ընդգրկված են նահատակված բանաստեղծի տարբեր տարիների ստեղծագործությունները:

Արցախի գրողների միությունը Հայասեր Հովսեփյանին հետմահու պարգևատրել է «Նարեկացի» մեդալով, որը նրա մայրիկին հանձնել է ԱԳՄ նախագահի տեղակալ, գրականագետ Ամալյա Գրիգորյանը:

«Հայասերը սխրագործել է ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաև գրականության մեջ: Երբ ընթերցում ենք նրա պոեզիան, հասկանում ենք, որ խոսում է քաղաքացի բանաստեղծը, գաղափարական բանաստեղծը:

Նա բավականին համարձակ էր իր ստեղծագործական մտքերում: Հայասերը գրականություն է բերել խրամատն ու խրամատային կյանքը:

Նա առաջնագծի պոետ է, ով ամեն օր տեսել է մահը, պատերազմը, որ մարմնացել է իր գրականության մեջ»,-նշել է Ա.Գրիգորյանը:

Հայասերի հարազատ կրթօջախի՝ Խնուշինակի դպրոցի Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Իրա Հարությունյանը «Արցախպրես»-ի հետ զրույցում պատմել է, որ նա բանաստեղծական առաջին քայլերը կատարել է 9-րդ դասարանից:

«Իմացա, որ բանաստեղծություններ է գրում: Նա ամաչելով, շփոթված ինձ ցույց տվեց գրածներից մեկը: Կարդացի և խրախուսեցի, որ շարունակի: Երբ վտանգված էր հայրենիքը, Հայասերը գիտակցված գրիչը  փոխարինեց զենքով: Մենք կորցրեցինք տաղանդավոր մի երիտասարդի, ով ընդամենը 31 գարուն ապրեց»,-ասել է ուսուցչուհին:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Placeholder
«Լռության փոխարեն». Ստեփանակերտում կայացել է նահատակված բանաստեղծ Հայասեր Հովսեփյանի գրքի շնորհանդեսը