«Զարթոնք». Անհրաժեշտ են անհապաղ  գործողություններ՝ ապահովել համազգային համախմբում
Քաղաքական
16:25 21/09/2022
Հայաստան

«Զարթոնք». Անհրաժեշտ են անհապաղ գործողություններ՝ ապահովել համազգային համախմբում

«Զարթոնք» Ազգային Քրիստոնեական կուսակցության ուղերձը անկախության օրվա առթիվ տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության 31-րդ տարեդարձն է:

Հայ ժողովուրդը դարեր շարունակ պայքարել է իր պատմական հայրենիքում անկախ պետություն ունենալու համար:

Այժմ, երբ այդ երբեմնի երազանքն իրականություն  է, մենք խնդիր ունենք անկախության հարատևության ապահովման գործում:

Մեր հազարամյա պատմությունից մեզ հայտնի են ազգային արհավիրքների բազմաթիվ դեպքեր, որոնց հիմքում հաճախ եղել են՝ ազգային պառակտվածությունը, անպատասխանատու իշխանատենչությունը և սեփական ուժերին ապավինելու փոխարեն այլոց վրա հույս դնելը:


Այսօր, երբ մեր ինքնիշխան պետությունը կանգնած է ժամանակի ծանր մարտահրավերների առջև՝ կրկին մեր հասարակությունը պառակտված է։  Մինչդեռ իրավիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ է ճիշտ հակառակը՝  կուռ միասնություն:

Անհրաժեշտ են անհապաղ  գործողություններ՝ ապահովել համազգային համախմբում, բացառելով ապազգային ուժերին, հասարակությանը պատրաստել ինքնապաշտպանության (դրա այլընտրանքը ցեղասպանվելն է):

Սիրելի հայրենակիցներ, այսօրվա մեր միաբանվելու և միասնաբար առկա մարտահրավերներին հակազդելու ունակությունով է պայմանավորված մեր լինելիության հարցը։ Կկարողանանք հանդես գալ որպես մի բռունցք դեմքով դառնալով դեպի Աստված՝ կապահովենք պատմական հայրենիքում մեր հետագա գոյությունը, չենք կարողանա, ապա կրկին կհալածվենք, կկոտորվենք, կարտագաղթենք։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետոթյան անկախության երաշխավոր հայ զինվորը:

Հավերժ խոնարհում հայրենիքի պաշտպանության համար նահատակված բոլոր հերոսներին»։
 

Placeholder
«Զարթոնք». Անհրաժեշտ են անհապաղ գործողություններ՝ ապահովել համազգային համախմբում