«Սուրմալու»-ում  պատի փլուզման հետևանքով տուժածներն ունեն սալջարդեր ու քերծվածքներ․ ԱՆ
Առողջություն
18:56 21/09/2022
Հայաստան

«Սուրմալու»-ում պատի փլուզման հետևանքով տուժածներն ունեն սալջարդեր ու քերծվածքներ․ ԱՆ

ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են․

««Սուրմալու»-ում կիսաքանդ պատի փլուզման հետևանքով երեք տուժածներից երկուսը շտապօգնության մեքենայով, իսկ երրորդը անձնական տրանսպորտով դիմել են բժշկական կենտրոններից մեկը։

Նրանք նախնական բուժզննության փուլում են, ունեն սալջարդեր ու քերծվածքներ»:

Հիշեցնենք, որ այսօր, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը»,- հայտնում է նա։

ԱԻՆ-ից նաև տեղեկացնում են, որ ըստ նախնական տվյալների, կա 3 տուժած, որոնք  տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։

Placeholder
«Սուրմալու»-ում պատի փլուզման հետևանքով տուժածներն ունեն սալջարդեր ու քերծվածքներ․ ԱՆ