Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ-ը ՄԱԿ-ի դատարանին խնդրում է մերժել Իրանի սառեցված ակտիվների վերաբերյալ հայցերը
Չորեքշաբթի օրը Միացյալ Նահանգները Արդարադատության միջազգային դատարանին խնդրել է մերժել Թեհրանի հայցը՝ Վաշինգտոնի կողմից իրանական ակտիվների կալանավորումն անօրինական ճանաչելու վերաբերյալ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Reuters-ը։
«Իրանի գործը պետք է ամբողջությամբ դադարեցվի նրա «անմաքուր ձեռքերի» պատճառով (Վաշինգտոնը նկատի ունի ահաբեկչությանն աջակցությունը)»,-ասել է Պետդեպարտամենտի իրավախորհրդատուի պաշտոնակատար Ռիչարդ Ուիսեկը: Նա պնդում է, որ Թեհրանը չի կարող բողոքարկել ակտիվների բռնագրավումը, քանի որ դրանց սառեցման պատճառ են հանդիսացել Իրանի գործողությունները։
Իրանը Արդարադատության միջազգային դատարան Վաշինգտոնի դեմ հայց է ներկայացրել 2016 թվականին՝ նրան մեղադրելով 1955 թվականի Բարեկամության պայմանագիրը խախտելու մեջ։
Մինչ այդ ԱՄՆ Գերագույն դատարանը որոշում էր կայացրել 2 միլիարդ դոլարի չափով փոխհատուցում վճարելու մասին 1983 թվականին Բեյրութում ամերիկյան զորանոցի ռմբակոծության ժամանակ զոհված ամերիկացի ծովային հետևակի հարազատներին։ Ամերիկյան դատարանը 2007 թվականի իր վճռում հիմնվել է հայցվորների կարծիքի վրա, որոնք կարծում էին, որ պայթյունն իրականացրել են լիբանանյան շիական Հեզբոլլահ շարժման զինյալները՝ Իրանի պաշտոնյաների ակտիվ աջակցությամբ։ Ենթադրվում է, որ փոխհատուցումը կվճարվի Իրանի Կենտրոնական բանկի ակտիվների հաշվին։