Պուտինը ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիա է հայտարարել
Քաղաքական
10:47 21/09/2022
Աշխարհ

Պուտինը ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիա է հայտարարել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել մասնակի մոբիլիզացիայի մասին։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ փաստաթուղթը հրապարակվել է Կրեմլի կայքում։

Զորակոչին կենթարկվեն միայն այն քաղաքացիները, ովքեր գտնվում են պահեստազորում, նրանք լրացուցիչ ուսուցում կանցնեն՝ հաշվի առնելով Ուկրաինայի հատուկ գործողության փորձը։

Երկրի ղեկավարի խոսքով, մոբիլիզացիոն աշխատանքները կսկսվեն այսօր։

Հատուկ ռազմական գործողություններին մասնակցող  մոբիլիզացված ռուսները կճարվեն և կստանան պայմանագրային ծառայողի կարգավիճակ:

Վլադիմիր Պուտինն այսօր հանդես է եկել տեսաուղերձով, որում խոսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման և Դոնբասի ազատագրման հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին։

Placeholder
Պուտինը ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիա է հայտարարել