Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում
Քաղաքական
13:23 22/09/2022
Հայաստան

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում

«Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանության գործողությունների հետ կապված՝ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում»։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Հիշեցնենք, արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների, անհետ կորածների հարազատների, ծնողների հարազատների նկատմամբ գործողությունները դատապարտեցին, քննադատեցին բազմաթիվ մարդիկ, գործիչներ ու փորձագետներ։

Այսօր 35 ՀԿ-ներ պահանջել են Վահե Ղազարյանին պաշտոնանկ անել, «հակառակ պարագայում, զոհված զինծառայողների հարազատների նկատմամբ ապօրինի բռնությունների և վկայակոչված այլ խնդիրների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա»։

Placeholder
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում