Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանը չի հանդուրժի տարածաշրջանում սահմանների ոչ մի փոփոխություն. Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ
Իրանը չի հանդուրժելու տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն: Mehr-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին ելույթ ունենալով «Սրբազան պաշտպանության շաբաթ»-ին նվիրված շքերթին։
Բաղերին, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին, ընդգծել է. «Մենք չենք հանդուրժի տարածաշրջանում սահմանների փոփոխություն»։
«Մենք Ադրբեջանին և Հայաստանին խորհուրդ ենք տալիս լուծել իրենց խնդիրները խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով»,- ասել է նա։