Ստեփանակերտում կայացել է տեղահանված երիտասարդ գրողի «Ճախրող տունը» գրքի շնորհանդեսը
Մշակույթ
17:02 23/09/2022
ԼՂՀ

Ստեփանակերտում կայացել է տեղահանված երիտասարդ գրողի «Ճախրող տունը» գրքի շնորհանդեսը

Այսօր Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում տեղի է ունեցել երիտասարդ ստեղծագործող Գայանե Հովսեփյանի «Ճախրող տունը» չափածո ստեղծագործությունների գրքի շնորհանդեսը: 

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ 17-ամյա Գայանե Հովսեփյանն Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղից է, որն օկուպացվել է Ադրբեջանի կողմից: Ստեղծագործել սկսել է Արցախյան երրորդ պատերազմից հետո:

«Ես գրում եմ ցավի բոլոր հոլովներով»,- ասում է Գայանեն՝ համոզմունք հայտնելով, որ «Ճախրող տունը» շատերին հոգեհարազատ կլինի:

«Ես ուզում եմ, որ այս ծանր իրավիճակում, այս թանձրացած խավարից մի լույս ծագի: Միաժամանակ մենք պետք է գիտակցենք մեր պատասխանատվությունը, և, որ այդ լույսը մեր սերնդի ձեռքերում է: Ծանր պատասխանատվություն է, բայց պետք է լինենք մեր նախնինների արժանի հետնորդը: Կցանկանայի նաև, որ ոչ մի մարդ չզգա ծննդավայր կորցնելու այն ցավը, որ ես եմ զգացել»,- հավելել է Գ. Հովսեփյանը։

ԱՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի խոսքով, հեղինակն անդրանիկ գրքում զետեղել է պատերազմական և հետպատերազմական օրերի իր ապրումները: 

 

 

Placeholder
Ստեփանակերտում կայացել է տեղահանված երիտասարդ գրողի «Ճախրող տունը» գրքի շնորհանդեսը