Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 614 միլիոնը
Աշխարհում
12:00 23/09/2022
Աշխարհ

Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 614 միլիոնը

Ամերիկյան Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների համաձայն՝ ուրբաթ առավոտվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 614 մլն 89 հազար 140-ի։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը։

Աշխարհում վիրուսի տարածման սկզբից մինչ օրս COVID-19 վարակի հետևանքներից մահացել է 6 մլն 533 հազար 920 մարդ։

Վարակման ավելի քան 30 մլն դեպք ունեցող երկրների թվում են ԱՄՆ-ը (95 մլն 969 հազ. 895), Հնդկաստանը (44 մլն 558 հազ. 425), Ֆրանսիան (35 մլն 267 հազ. 124), Բրազիլիան (34 մլն 616 հազ. 655) և Գերմանիան (32 մլն. 905 հազ.)։
 

Placeholder
Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 614 միլիոնը