Fly Arna-ն մեկնարկել է թռիչքներ Երևան-Սոչի-Երևան և Երևան-Մոսկվա-Երևան երթուղիներով
Տնտեսություն
11:51 23/09/2022
Հայաստան

Fly Arna-ն մեկնարկել է թռիչքներ Երևան-Սոչի-Երևան և Երևան-Մոսկվա-Երևան երթուղիներով

Fly Arna ավիաընկերությունը սեպտեմբերի 23-ից մեկնարկել է Երևան - Սոչի - Երևան երթուղով չվերթերը: Թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունից հայտնում է, որ Երևան-Մոսկվա-Երևան երթուղով չվերթերն էլ կիրականացվեն շաբաթական 14 չվերթ հաճախականությամբ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան։

Ավելի վաղ ընկերությունից հայտնել էին՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը համալրել է ավիապարկը երկրորդ Airbus 320 ինքնաթիռով։ 

Fly Arna-ն մեկնարկել է 2022թ. հունիսի սկզբին և ներկայում իրականացնում է չորս ուղիղ թռիչքներ՝ դեպի Հուրգադա, Շարմ էլ Շեյխ, Մոսկվա և Սոչի:


 

Placeholder
Fly Arna-ն մեկնարկել է թռիչքներ Երևան-Սոչի-Երևան և Երևան-Մոսկվա-Երևան երթուղիներով