Նորիկ Պետրոսյան. Պատերազմում անմահացածը
Օրվա թեմա
09:50 23/09/2022
Հայաստան

Նորիկ Պետրոսյան. Պատերազմում անմահացածը

Սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին թշնամու սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս հերոսաբար զոհվել է 2003 թ. ծնված ժամկետային զինծառայող Նորիկ Պետրոսյանը։

Հրազդանի համայնքապտարանից հայտնում են, որ հերոս քաջորդու հոգեհանգիստը տեղի կունենա  սեպտեմբերի 23-ին, Ջրառատ թաղամասի Սուրբ Կարապետ եկեղեցում` ժամը 17:30-ին: Հուղարկավորությունը տեղի կունենա հաջորդ օրը` սեպտեմբերի 24-ին, ժամը 13:00-ին: Հերոսի աճյունը կամփոփվի Ջրառատի Զինվորական պանթեոնում:

Հավերժ փառք ու խոնարհում հանուն հայրենիքի պաշտպանության անմահացած հերոսներին:

Placeholder
Նորիկ Պետրոսյան. Պատերազմում անմահացածը