Դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները դադարեցվել են
Իրավունք
13:46 23/09/2022
Հայաստան

Դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները դադարեցվել են

Սեպտեմբերի 22-ից Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ռոբերտի Ազարյանի լիազորությունները համարել դադարած։ Նման որոշում է  կայացարել Բարձրագույն դատական խորհուրդը։

Խորհուրդի էջում հրապարակված որոշման մեջ ասված է.

«Հիմք ընդունելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ռոբերտի Ազարյանի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 19-ին ստացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                    Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

     1. 2022 թվականի սեպտեմբերի 22-ից Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ռոբերտի Ազարյանի լիազորությունները համարել դադարած»։

Որոշումը ստորագրել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Ս. Չիչոյանը։

Դատավոր Ալեքսանդր Ազարյանը Դատավորների միության նախագահն էր. ընտրվել էր 2022թվականի հունվարի 14-ի Դատավորների միության ընդհանուր ժողովում։

    

Placeholder
Դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները դադարեցվել են