Ադրբեջանի ԶՈւ-ն դիմել է սադրանքի՝ փորձելով անցնել հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք. ՊՆ
Քաղաքական
10:54 24/09/2022
Հայաստան

Ադրբեջանի ԶՈւ-ն դիմել է սադրանքի՝ փորձելով անցնել հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք. ՊՆ

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի՝ փորձելով անցնել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք:

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր:

Հայկական կողմում կորուստներ չկան:

Գիշերվա ընթացքում այլ միջադեպեր չեն արձանագրվել։

Սեպտեմբերի 24-ի ժամը 10:00 դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է։

 

Placeholder
Ադրբեջանի ԶՈւ-ն դիմել է սադրանքի՝ փորձելով անցնել հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք. ՊՆ