Մահացել է «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի դերասանուհի Լուիզա Ֆլեթչերը
Մշակույթ
13:16 24/09/2022
Աշխարհ

Մահացել է «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի դերասանուհի Լուիզա Ֆլեթչերը

88 տարեկան հասակում Ֆրանսիայի իր տանը մահացել է ամերիկացի դերասանուհի Լուիզա Ֆլեթչերը։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Deadline-ը՝ վկայակոչելով նրա գործակալ Դեյվիդ Շաուլին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։

Նա ասել է, որ դերասանուհին մահացել է քնած ժամանակ։

Դերասանուհու ամենահայտնի դերը սադիստ բուժքույրն էր «Թռիչք կկվի բնի վրայով» հանրահայտ ֆիլմում, որի համար Ֆլեթչերն «Օսկար» ստացավ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։
Դերասանուհին նկարահանվել է նաև «Մի անգամ Ամերիկայում», «Ջորջինո» և «Վիրտուալ իրականություն», «Շտապ օգնություն», «Պերի Մեյսոն», «Նոր Ժաննա դ'Արկ» սերիալներում։
 

Placeholder
Մահացել է «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի դերասանուհի Լուիզա Ֆլեթչերը